Ազգային ժողովի համատեղ նիստի ժամանակ ելույթ ունենալիս, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը կոչնչացվի: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Նախագահի խոսքերով՝ Փարիզում տեղի ունեցած հարձակումներից հետո երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում: Նախագահը նաև հայտարարել է, որ խորհրդարան կներկայացվի օրենք, որով նախատեսվում է Ֆրանսիայում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել նախնականում 3 ամսով:
Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան ձգտում է «ԻՊ»-ի ոչ թե զսպման, այլ ոչնչացման:
Նշենք, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, ֆրանսիական զինված ուժերը օդային մեծաքանակ հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Սիրիայի Էր-Ռաքքա քաղաքում: