Երեկ Բրյուսելու տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների մեջ երրորդ կասկածյալ Նաջիմ Լաաշռաուին, ով օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո փախել է, ձերբակալվել է բելգիական ոստիկանության կողմից:
Ինչպես տեղեկանում ենք տեղի ԶԼՄ-ներից, նրան ֆիքսել է տեսախցիկներից մեկը, երբ Լաաշռաուին սայլակով քայլում էր երկու մահապարտների կողքով: Հետագայում նրանց ինքնությունները պարզվեց. մահապարտները Հալիդ և Բրահիմ Բակրաուի եղբայրներն էին:
Լաաշռաուին արդեն հետախուզվում էր նախորդ տարվա նոյեմբեր ամսին Փարիզում տեղի ունեցած պայթյունների կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեղադրանքով:
Նշենք, Բրյուսելի գլխավոր դատախազը քիչ առաջ հաստատել է, որ ոտղի ունեցածը ահաբեկչական գործողություն է: Տեղի ունեցած 3 պայթոյւններն էլ իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Առաջին խումբ պայթյունները տեղի են ունեցել Զավենտեմ օդանավակայանում, տեղի ժամանակով մոտ ժամը 8:00-ին: Որոշ ժամանակ անց տեղեկություններ տարածվեցին, որ պայթյուն է որոտացել նաև մետրոյի «Մաելբեկ» կայանում, որը գտնվում է ԵՄ կառույցների շտաբի մոտակայքում: