Բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլի ուղեգիր չնվաճած թիմերը հանդես կգան 2021թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում:
Մյունխենում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B ենթախմբում եւ կմրցի Դանիայի ու Ալբանիայի հավաքականների հետ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հանդիպումները կսկսվեն այս տարվա նոյեմբերին:
Նախընտրական փուլի 9 մասնակիցները պայքարելու են հաջորդ փուլի 4 ուղեգրերի համար: