Tert.am - ը գրում է ՝
Իննսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է հայտնի Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները։ Նրա մահվան մասին հաղորդագրությունը հրապարակվել է ամսագրի Twitter-յան էջում։
Playboy-ը տղամարդկանց համար ամսագիր է, որը հրատարակվում է ԱՄՆ-ում 1953 թվականից։ Տարբեր տարիների ամսագրի շապիկներին հայտնվել են Մերիլին Մոնրոն, Սինդի Քրոուֆորդը, Պամելա Անդերսոնը։ Առաջին համարը լույս է տեսել 1953 թվականի դեկտեմբերին՝ 51.000 տպաքանակով։ Այժմ ամսագիրը հրատարակվում է ամբողջ աշխարհում՝ տարբեր լեզուներով։
2013 թվականի հունվարին հաղորդվել էր, որ 88 տարեկան հասակում Հեֆներն ամուսնացել է 26-ամյա մոդել Քրիստալ Հարիսի հետ։
2015 թվականի հոկտեմբերին ամսագիրը հայտնել է իր տպագիր տարբերակում ամբողջովին մերկ մոդելների լուսանկարների հրապարակումից։