«Ժամանակ» թերթը գրում է. « Նախկինում տեղեկացրել էինք, որ «Հայփոստը» վաճառքի է հանվել, նշել էինք նաեւ հավանական գնորդի անունը, եւ ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է, ինչ ընկերության գլխամասում նստած են ՀՀ կառավարությունից եկած մարդիկ եւ ինչ-ինչ ուսումնասիրություններ են կատարում։ Աշխատակիցների շրջանում խուճապային տրամադրություններ են, մարդիկ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում, առավել եւս, որ խոսք է գնում ընկերության վաճառքի, ապա եւ լուրջ կրճատումների մասին։
Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ առանց այն էլ միջին եւ ցածր դասի աշխատողներին չնչին գումարներ են տալիս, իսկ ղեկավար կազմը միլիոններ է ստացել, հիմա էլ կանգնած են ընդհանրապես աշխատանքը կորցնելու վտանգի առաջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում