Գերմանիայում բնակվություն հաստատած լրագրող Անի Քոչարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նա վերժին ժամանակներս պայքարում է քաղցկեղի դեմ:«Որքան քիչ բան է ինձ այժմ հարկավոր ժպտալու եւ երջանիկ լինելու համար:
Միայն թե օնկոլոգս արտասանի՝ արյան արդյունքները շատ լավ են (այսօր հերթական ստուգմանն էի, փառք Աստծո, ամեն բան լավ է):Իսկապես որ, ամենը ոչինչ է, եթե չկա առողջություն: Աչքի լույսի պես պահպանեք այն, քանի դեռ չեք կորցրել:
Հ.Գ. Ամեն ստուգման օրը սրտի թրթիռ է եւ սպասման խենթացնող հուզում»,- գրել է նա: