Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Քորթնի Քարդաշյանը երեխայի է սպասում Թրեւիս Բարքերից։ Այսօր աստղը բացահայտել է ապագա երեխայի սեռը։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kourtney Kardashian Barker (@kourtneykardash)


Զույգը տղա է ունենալու։ Այն պարզ է դարձել տեսանյութից, որը ռեալիթի հեռուստաաստղը հրապարակել է սոցցանցերում։ Շնորհավորում ենք։

Քորթնին եւ Թրեւիսն ամուսնացան անցյալ տարվա գարնանը: Ավելի ուշ սիրահարները շքեղ հարսանիք են իրականացրել Պորտոֆինոյի ափին՝ հնագույն ամրոցի տարածքում։

Հիշեցնենք, որ Քորթնին նաև երեք երեխա է դաստիարակում նախկին սիրեցյալ Սքոթ Դիսիկից։