Ռուս երաժիշտ և կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է 112 Telegram ալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Բժիշկները Նիկոլաեւի վիճակը գնահատում են ծանր։ Մանրակրկիտ հետազոտությունից հետո որոշում կկայացվի նրա վիրահատության մասին։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Նիկոլաեւը հոսպիտալացվել է սրտի կաթվածի կասկածանքով եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մի քանի օր անց ինքը՝ կոմպոզիտորը, կապ է հաստատել երկրպագուների հետ եւ ասել, որ իր ծանր վիճակի մասին մամուլի հրապարակումները «որոշ չափով չափազանցված են»։ Սրանից հետո հաղորդվել է, որ Նիկոլաեւը մնում է բժիշկների հսկողության տակ։