Ռուս հեղինակների միությունը (РАО) դատի է տվել Mutabor գիշերային ակումբի սեփականատերերին այն երաժշտական ​​ստեղծագործությունների համար, որոնք կառույցն օգտագործել է Մոսկվայում Անաստասիա Իվլեեւայի «մերկ» երեկույթի ժամանակ։ Այս մասին գրում է «Известия»-ն։

Կայքի փոխանցմամբ՝ «Արտ կենտրոն» ՍՊԸ-ի դեմ, որին պատկանում է Mutabor ակումբը, 537 հազար ռուբլու չափով հայց է ներկայացվել։

Միությունը 2 մլն ռուբլու չափով հայց է ներկայացրել նաեւ Ֆիլիպ Կիրկորովի դեմ։ Արտիստի դեմ հայցի պատճառը դեռեւս հայտնի չէ։

Բլոգեր Անաստասիա Իվլեեւայի «մերկ» երեկույթը կայացել էր դեկտեմբերի 20-ին՝ մոսկովյան Mutabor ակումբում։ Այս միջոցառմանը ներկա էին շոու բիզնեսի տարբեր աստղեր, այդ թվում՝ Լոլիտա Միլյավսկայան, Ֆիլիպ Կիրկորովը, Դիմա Բիլանը եւ այլք։