Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիտակցության մեջ է եւ շփվում է ընտանիքի հետ վիրահատությունից հետո։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով հիվանդանոցի հայտարարությանը։

Ապրիլի 1-ի գիշերը հայտնի է դարձել, որ քաղաքական գործիչը հաջող վիրահատության է ենթարկվել։ Նա ճողվածք ուներ։

Հիվանդանոցում գործակալությանն ասել են, որ Նեթանյահուի կողքին իր մտերիմներն են։

ԶԼՄ-ները նաեւ տեղեկացրել են, որ վիրահատությունը պետք է կատարվեր ընդհանուր անզգայացմամբ։ Վիրաբուժական միջամտության ժամանակ վարչապետի գործերին հետեւել է արդարադատության նախարար Յարիվ Լեւինը։

Սա Նեթանյահուի առաջին վիրահատությունը չէ։ Անցած տարվա հուլիսին նրան կարդիոստիմուլյատոր են տեղադրել «Շիբա» բժկական կենտրոնում (Թել Ավիվ)։ Այն ժամանակ քաղաքական գործիչը նույն օրը վերադարձել էր աշխատանքի՝ դուրս գրվելով հիվանդանոցից։