Օրերս համացանցում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հայտնի երգիչ Հարութ Բալյանն ու իսլանդացի հայտնի երգչուհի Կլարա Էլիասը սիրավեպ են սկսել: Սակայն երգչի PR մենեջեր Լուսինե Արշակյանը YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հետ զրույցում հերքեց այս լուրերը:

Նա մասնավորապես հայտնեց, որ Հարութ Բալյանն ու Կլարա Էլիասն ընկերներ են և ուրիշ ոչինչ:

- Որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակված լուրերը սուտ են և իրականությանը չեն համապատասխանում: Իսկ ինչ վերաբերում է ամռանը Հայաստանում կայանալիք համերգին, ապա նման ծրագիր իսկապես կա: Հարութ Բալյանը ամռանը նախատեսում է Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հանդես գալ մենահամերգով: 

Անդրադառնալով Կլարա Էլիասի հայաստանյան համերգին մասնակցելուն, ապա Լուսինե Արշակյանը նշեց, որ երգիչն ինքը կորոշի հրավիրել Կլարային, թե ոչ: Այս մասին ճշգրտված տեղեկություններ դեռ չկան: