ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն այսօր դուստր է ունեցել։ Նշենք, որ պատգամավորն ունի երկու որդի և արդեն երկու դուստր։ 

Արտակ Սարգսյանը ծնվել է 1973թ. հուլիսի 13-ին Երևանում: ՀՀ երրորդ և հինգերորդ գումարումների ազգային ժողովի պատգամավոր (2004-2007 թթ. և 2012 թվականից), Հանրապետական Կուսակցության անդամ: 1997 թ. մինչև օրս՝ «ՍԱՍ» Գրուպի» նախագահ (ՍԱՍ սուպերմարկետների ցանց, «Սլավոնական» ռեստորան, «Վալենտինա» կոշիկի արտադրամաս ու համանուն խանութ և այլն):

YerevanNews.am-ը շնորհավորում է պատգամավորի ընտանիքին՝ մաղթելով առողջություն, անամպ երկինք փոքրիկի համար: