Հարցն այն չէ, թե Արևմուտքը կկարողանա՞ կամ կցանկանա՞ ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Փաստն այն է, որ Հայաստանը հայտնվեց տերությունների նման դիմակայության արդյունքում ձևավորված մահացու իրավիճակի կենտրոնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

«Բայց Հայաստանն այս կոնֆիգուրացիան փոխելու հնարավորություն ունի՝ պարզապես քաղաքականացված հանրությանը պետք է դուրս գալ «այս կամ այն թիմի երկրպագուների» դերից։ Քաղաքականությունը սպորտ չէ»,- ընդգծել է նա: