Forbes հանդեսը Սկարլետ Յոհանսոնին անվանել է 2016 թվականի համաշխարհային կինովարձույթի ամենաեկամտաբեր դերասանուհին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Վերջին 12 ամիսներին նրա մասնակցությամբ ֆիլմերը, ներառյալ «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմը» և Քոեն եղբայրների «Ավե, Կեսար» ֆիլմը, ընդհանուր հավաքել են համաշխահային վարձույթում 1.2 մլրդ դոլար։ Անցած տարի ցուցակը գլխավորում էր Քրիս Փրեթը, իսկ 2014-ին՝ Ջենիֆեր Լոուրենսը։

«Մարվել» ֆիլմից Յոհանսոնի գործընկերներ Քրիս Էվանսն ու Ռոբերտ Դաունի-կրտսերը կիսում են երկրորդ տեղը՝ յուրաքանրուր 1.15 մլրդ դոլարով։

Ամենամյա ցուցակը կազմվում է Box Office Mojo կայքի վարկածով համաշխարհային կինովարձույթի մուտքային տվյալների հիման վրա։

Ցուցակը կազմելիս հաշվի չեն առնվում անիմացիոն ֆիլների վարձույթի ֆինանսական ցուցանիշները։ Խոսքն այդ ֆիլմերում հայտնի դերասանների ձայնի օգտագործման մասին է։
Հնգյակում են նաև ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին և Էմի Ադամսը։