ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը երեկոյան այցելել է մայրաքաղաքի տարբեր ծննդատներում բուժվող հնգյակին, բժիշկների հետ քննարկել փոքրիկների բուժման ընթացքը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում Պավել Մազմանյանի հսկողության տակ գտնվող փոքրիկը դեռ ժամը 12-ի դրությամբ սկսել էր շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

Կայուն է նաեւ «Էրեբունի» եւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ների մասնագետների հսկողության տակ գտնվող նորածինների վիճակը։ Այդ վիճակը պահպանվելու դեպքում հնարավոր է, որ վաղը նրանք եւս սկսեն շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

Համեմատաբար ավելի ծանր է «Մուրացան» բժշկական համալիրում հսկողության տակ գտնվող փոքրիկների վիճակը։ Մասնագետներն ամեն ինչ անում են նրանց ծանր վիճակից դուրս բերելու համար։