Ռուսաստանում հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, մեկնաբանել է Մաքսիմ Գալկինի հայտարարությունը, որը հարցազրույցներից մեկում պատկերացրել է բարձր մակարդակով արտասովոր հանդիպումը. Վլադիմիր Զելենսկին՝ որպես Ուկրաինայի, Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի, իսկ Գալկինը՝ Ռուսաստանի նախագահ։

Լևինային կարծես դուր է եկել քաղաքական ուժերի այդպիսի դասավորությունը. նա՝ որպես Հայաստանի առաջին տիկին, կարող է ծանոթանալ Ռուսաստանի ղեկավարի կնոջ հետ։ «Մաքսիմ, ես համաձայն եմ առաջին տիկին դառնալ։ Դա իմ միակ հնարավորությունն է հանդիպելու Ալլա Բորիսովնայի հետ», Instagram-ում կատակել է Լևինա-Մարտիրոսյանը։