Իսրայելը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում մարտեր սկսել Գազայում, գրում է Haaretz-ը: «Իսրայելի պաշտպանության բանակի գնահատականով՝ Գազայի հատվածում պաշտպանության ուժերը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ կշրջապատեն քաղաքն ու կսկսեն մարտերը»,- նշում է պարբերականը:

Գործողության նպատակը՝ ՀԱՄԱՍ-ի զինյալների, ինչպես նաև կազմակերպության բոլոր ռազմական և քաղաքացիական օբյեկտների ոչնչացումն է: