Հնդկաստանի ռազմածովային ուժերը Արաբական ծովում երեք ռազմանավ կտեղակայեն առեւտրանավի դեմ անօդաչուի գրոհից հետո, տեղեկացրել է ՌԾՈւ ներկայացուցիչը։

«Հաշվի առնելով Արաբական ծովում վերջերս տեղի ունեցած հարձակումների ալիքը՝ Հնդկաստանի ՌԾՈւ-ն Mormugao, Kochi եւ Kolkata կառավարվող հրթիռներով էսկադրոնային ականակիրներ կտեղակայի՝ զսպման նպատակով»,- ասել է պաշտոնյան։

Նա նշել է, որ գործողությանը կմասնակցեն ծովային հետախուզության ինքնաթիռներ։

«Արեւմտյան ռազմածովային հրամանատարության ծովային գործողությունների կենտրոնը հսկում է իրավիճակը՝ ափային պահպանության եւ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ սերտ համակարգմամբ»,- ավելացրել է ՌԾՈւ ներկայացուցիչը։

Անցած հանգստյան օրերին Մեծ Բրիտանիայի ծովային առեւտրային գործողությունների վարչությունը տեղեկացրել էր, որ անօդաչուի հարվածը վնասել է առեւտրանավը Հնդկաստանի ափերի մոտ, տուժածներ չկան։ Հարվածի է ենթարկվել հում նավթ տեղափոխող Chem Pluto նավը, որի անձնակազմում 20 հնդիկ կա։ Հետագայում Պենտագոնը հայտնել է, որ նավը գրոհի ենթարկած անօդաչուն արձակվել է Իրանից։