Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ), ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումներից հետո, այլևս չի կարող Կարմիր ծովում նավերի վրա զանգվածային հարձակումներ իրականացնել։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները հութիներից ակնկալում էր ինչ-որ պատասխան հարված՝ նրանց ենթակառուցվածքի ռմբակոծումից հետո։ «Բայց այն, ինչ մենք տեսանք, ավելի փոքր մասշտաբով է, մեկ կամ երկու հրթիռ է թռչում Կարմիր ծով», - նշել է նա:

«Եվ ոչ մի բանի նման չէ նրան, ինչ մենք տեսանք անցյալ երեքշաբթի, երբ հութիների կողմից իրականացվեց ամենամեծ հարձակումը [Կարմիր ծովում նավերի վրա]: Հենց այն պատճառով, որ ԱՄՆ-ը ոչնչացրել է նրանց ենթակառուցվածքը, նրանք շատ հրթիռներ չեն արձակում, քանի որ պարզապես չեն կարող», - պնդել է Սինգհը:

Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ հութիները դեռ պահպանում են որոշակի ռազմական ներուժ: