Իսկանդեր. ռուսական արտադրության կարճ հեռահարության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգ:

Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ամրաշինական կառույցների և տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման համար։ Իսկանդեր հրթիռային համալիրները ունակ են խոցել նաև շարժվող թիրախներ։ Իսկանդեր համակարգն ունի համալիրի երեք մոդիֆիկացիա՝ Իսկանդեր-Մ, Իսկանդեր-Է և Իսկանդեր-Կ։ Իսկանդերը համալիրը ՕԿԱ (SS-23 Spider) համակարգի ավելի նորացված և հզորացված տարբերակն է, որը դուրս է եկել արտադրությունից և Ռուսաստանի զինված ուժերից: Իսկանդերի ստեղծման ծրագիրը մեկնարկել է 1996 թվականին, սակայն արտադրության է դրվել 10 տարի անց՝ 2006 թվականին։

Իսկանդեր համակարգն ունի կարճ հեռահարության երկու բալիստիկ հրթիռներ (Բացառությամբ Իսկանդեր-Է մոդիֆիկացիայից)։ Իսկանդեր համակարգն ունի մի քանի տարբեր մարտագլխիկներ։ Այն կարող է նաև օգտագործել միջուկային մարտագլխիկներ (Միայն Իսկանդեր-Մ մոդիֆիկացիայում)։ Կրակի նվազագույն հեռավորությունը բոլոր մոդիֆիկացիաներում 50 կմ է, իսկ առավելագույն հեռավորությունը հասնում է մինչև 500 կմ-ի (կախված մոդիֆիկացիայից)։ Իսկանդեր համակարգերը հաղթահարում են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հրթիռները կարող են արձակվել տեղակայվելուց մի քանի րոպեների ընթացքում։ Երկրորդ հրթիռը կարող է արձակվել առաջին հրթիռի արձակումից մեկ րոպե հետո։

Իսկանդեր համակարգը տեղարված է 20.5 տոննա կշռող 8x8 բարձր շարժունակությամբ MZKT-7930 բեռնատարի շասսի վրա։ Իսկանդերի երկարությունը կազմում է 12.7 մ, լայնությունը 3 մ, իսկ բարձրությունը մոտ 3.5 մ։ Իսկադեր համակագրի հրթիռի երկարությունը կազմում է 7.2 մ իսկ մարտական քաշը շուրջ 450 կգ։ Իսկանդեր համակարգը սնուցվում է YaMZ-846 դիզելային շարժիչով զարգացնելով 500 ձիաուժ հզորություն։ Իսկանդեր համակարգերի առավելագույն արագությունը կազմում է 70 կմ/ժ։ Իսկանդեր համակարգերի վառելիքի պաշարը կազմում է 1000 կմ։

Իսկանդեր համակարգը բաղկացած է՝

  • Ինքնագնաց արձակման կայանքից
  • փոխադրող-վերալիցքավորող մեքենայից
  • հրամանատարա-շտաբային մեքենայից,
  • Կենսաապահովման մեքենայից
  • Տեղեկությունների ստացման շարժական կետից
  • Տեխսպասարկման մեքենայից

Իսկանդեր-Մ հրթիռային համակարգը փորձարկվել է 2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացկան պատերազի ժամանակ։ Ըստ Ռուսական պաշտոնական տեղեկատվության Իսկանդեր-Մ համակարգի մեկ հրիթռը ոչնչացրել է շուրջ 20 տանկ: