Ստեփանակերտից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված Հայկ Լևոնի Համբարձումյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Զինվորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների մշտական հսկողության ներքո: Այս մասին տեղեկացրել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հայկ Համբարձումյանը վիրավորվել էր հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կրակոցից: Ստեփանակերտում որովայնի և կրծքավանդակի վիրահատությունից հետո վիրավոր զինվորն ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան: