ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Անդրանիկ Մուսիկյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ էր:Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը նշեց, որ Անդրանիկը ընտանիքի փոքր տղան էր, ունի իրենից երկու ավագ եղբայր: Անդրանիկի հարազատներին դեպքի մասին քիչ առաջ են տեղեկացրել:

Անդրանիկը զորացրվելու էր 5 ամսից:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ից հայտնել էին, որ հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: