ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամներն են՝ հրամանատար Գևորգ Թովմասյանը, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյանը, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը և Սուրեն Պետրոսյանը։

Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ 2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Այն գրանցված է տաջիկական Asia Airways ընկերության վրա։ Մեր տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը պատկանել է «Տարոնավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին: 

Y.N.am-ը (Երևան Նյուզ) կիսում է բոլոր զոհերի վիշտն ու կորուստը և ընտանիքներին մաղթում համբերություն։ Նաև խնդրելով և կոչ անելով մեր գործըներներին՝ հանգիստ թողնել օդաչուների ընտանիքի անդամներին՝ հարգելով նրանց վիշտը։

Հիշեցնենք, որ Հարավային Սուդանում կործանվել է Ан-12 բեռնատար ինքնաթիռ: Ինքնաթիռի մեջ ընդհանուր առմամբ գտնվել է 12 ուղևեր, որոնցից միայն երկուսին հաջողվել է փրկվել: 
Reuters-ի տվյալներով, աղետի վայրում հայտնաբերվել է 40 մարմին, ներառյալ ՌԴ 5 քաղաքացիներին: Դեպքը տեղի է ունեցել Ջուբա քաղաքի օդանավակայանի մոտակայքում: Մասերը ցրված են գետ ափի երկարությամբ: