«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, Գառնիկ Իսագուլյանն այս ամսվա սկզբից արդեն իսկ ֆորմալ աշխատանքի մեջ է ԼՂ-ում, սակայն առայժմ մտմտում են նրա վերջնական ստատուսի մասին` ԼՂ նախագահ Բակո Սահակյանի գլխավոր խորհրդակա՞ն, անվտանգության գծով խորհրդակա՞ն, թե՞ պարզապես խորհրդական:

Սակայն, մեր տեղեկություններով, նրան կբերեն Երևան` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն, որտեղ վերջինս կզբաղվի Ղարաբաղի խնդրով, կունենա արտահայտվելու բավականին լայն դաշտ ու ազատություն, ինչը խնդրի կարգավորման այս փուլում կարևոր է համարվել, մանավանդ օդիոզ Իսագուլյանի պարագայում, որը ոչ միայն տևական ժամանակ զբաղվել է հենց Ղարաբաղի խնդրով, այլև վերջին շրջանում բավականին դեգերել է քոչարյանամերձ և ԲՀԿ-ամերձ տարածքներում: Ասել է թե` հարցը կլուծվի «դվա վ ադնոմ»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: