Փետրվարի 19-ին զարհուրելի դեպք է գրանցվել Արարատի մարզի Մրգավետ գյուղում: Գետի մեջ նորածին երեխայի դի է հայտնաբերվել:

Ինչպես YN.am-ին ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից, միջադեպի մասին ահազանգ է ստացվել նաև ոստիկանություն:

Ըստ նախնական տեղեկությունների, նորածնի դին հայտնաբերվել է գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում դաշտերի մեջ առկա ջրատարում: Նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: