Երգչուհի Ինգա Արշակյանը մայր է դարձել: Ծնվել է նրա և ամուսնու՝ Աշոտի, առաջնեկը: Նրանց դուստրը լույս աշխարհ է եկել ժամեր առաջ: 

Հիշեցնենք նաև, որ Ինգա Արշակյանը ամուսնացել են նախորդ ամռանը: Գեղեցիկ զույգը Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում  միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել ու փոխանակվել ամուսնական մատանիներով։