«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանը տասը տարի առաջ` 2002-ից մինչև 2006 թվականը, Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում եղել է նախագահականի կադրերի վարչության պետը:

«Ժողովուրդ» այդ տարիների մամուլի հրապարակումներից հետաքրքիր իրողություններ պարզեց: Եվ այսպես, 2006 թվականին հերթական խորհրդակցություններից մեկի ժամանակ Քոչարյանն իր խորհրդական Գառնիկ Իսագուլյանին հանձնարարել է մեկնել Արցախ: Գործուղման ձևակերպումը եղել է Հովսեփյանի պարտականությունը, սակայն նա դա չի արել:

Արցախից վերադառնալուց հետո գործուղման հետ կապված Իսագուլյանի և Հովսեփյանի միջև վիճաբանություն է սկսվել, ինչն ավարտվել է նրանով, որ կադրերի վարչության պետը ծնոտին հարված է ստացել: Նա արյունոտված գնացել է Ռոբերտ Քոչարյանի մոտ և բողոքել Իսագուլյանից: Ի վերջո, ծառայողական քննություն է անցկացվել, որի արդյունքում պարզվել է, որ Հովսեփյանը թերացել է իր պարտականություններում, ինչի համար Հովսեփյանն աշխատանքից ազատվել է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: