Ուրուգվայի հավաքականի հաղթանակով ավարտվեց Արգենտինայում անցկացված ֆուտբոլի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը։ Եզրափակիչում ուրուգվայցիները 1:0 հաշվով պարտության մատնեցին Իտալիայի հավաքականին եւ առաջին անգամ նվաճեցին այս տիտղոսը։

Միակ գոլը 86-րդ րոպեին խփեց Մոնտեւիդեոյի «Լիվերպուլի» հարձակվող Լուսիանո Ռոդրիգեսը։

Ուրուգվայի հավաքականը կիսաեզրափակիչում 1:0 հաշվով պարտության էր մատնել Իսրայելի թիմին, Իտալիան 2:1 հաշվով հաղթել էր Հարավային Կորեային։

Բրոնզե մեդալները նվաճել է Իսրայելի թիմը, որը Հարավային Կորեային հաղթել է 3:1 հաշվով։