The Analyst Opta-ն ներկայացրել է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին։

Տիտղոսը նվաճելու ամենահավանական հավակնորդ է համարվում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»՝ 28,3 տոկոս։

Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը»՝ 15 տոկոս։ Այս թիմերը կհանդիպեն արդեն քառորդ եզրափակիչում։

Ֆավորիտների եռյակը եզրափակում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն՝ 14,7 տոկոս։