Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերթական անգամ քննադատել է ՖԻՖԱ-ի որոշումը Պելեին պարգևատրել որպես XX դարի լավագույն ֆուտբոլիստ: Նրա խոսքերով միայն ինքն է անցյալ դարի լավագույն ֆուտբոլիստը:
«2000 թվականին երկրպագուները ինձ ընտրեցին որպես XX դարի լավագույն խաղացող, իսկ Պելեն դարձավ երկրորդը: Բացի դա նա անգամ չի ճանաչվել Բրազիլիայի լավագույն մարզիկ՝ պարտվելով Այրթոն Սեննային: Մրցանակը, որ ՖԻՖԱ-ն հանձնել է Պելեին անգամ գրոշի արժեք չունի»,- Մարադոննայի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Նա նաև քննադատել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին և կազմակերպության մի շարք անդամների՝ հայտարարելով, որ «նրանք այնքան ծեր են, որ չեն կարողանում անգամ ավտոմեքենա վարել, իսկ նրանցից շատրը 95 տարեկանից ծեր են»: 

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն 2000 թվականին որոշել է XX դարի լավագույն խաղացող ճանաչել միաժամանակ Պելեին և Մարադոնային: Սակայն երկրպագուների քվեարկության ժամանակ հաղթել էր հենց արգենտինացին՝ հավաքելով 53% ձայն:
Ավելի վաղ Մարադոնան նույնպես հայտարարել էր, որ աշխարհի բացարձակ լավագույն ֆուտբոլիստ «Բարսելոնայի» ներկայիս հարձակովող Լեոնել Մեսսին: