Չեխիայում երեկ ավարտվեց Հոկեյի աշխարհի առաջնությունը։ 

Կանադայի հավաքականը 6։1 հաշվով ջախջախեց Ռուսաստանի հավաքականին՝ դառնալով աշխարհի չեմպիոն։

Գոլերը․

Կ․ Իկին (19), Տ․ Էննիս (22), Ս․ Կրոսբի (28), Տ․ Սեգին (29), Կ․ Ժիռու (49), Ն․ Մակկիննոն (50) - Ե․ Մալկին (53)

eurosport-ը գրում է, որ խայտառակ պարտությունից հետո  ընդամենը 1 երկրպագու է գնացել օդանավակայան՝ դիմավորելու Ռուսաստանի հավաքականին։ 

Հավելենք նաև, որ երրորդ տեղի համար պայքարում ԱՄՆ-ի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն։