Ռուս սպորտսմեն Ալեքսանդր Եմելյանենկոն դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և տուգանվել է 50 000 ռուբլով: Այսպիսի վճիռ է կայացրել դատարանը մայիսի 19-ին: 

Խառը մարտարվեստի 33-ամյա մարզիկը մեղավոր է ճանաչվել սեռական բնույթի բռնի գործողություններ իրականացնելու և տուժածի անձնագիրը գողանալու համար: Սակայն մարզիկն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատավարությունն անցել է փակ դռների հետևում: Հետաքննության վարկածով Ալեքսանդր Եմելյանենկոն սեռական բնույթի ոտնձգություն է իրականացրել իր տան մաքրությամբ զբաղվող Պոլինա Ստեպանովայի նկատմամբ: