Հունիսի 4-13 Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ:

Ինչպես տեղեկանում ենք Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայք - էջից, Լեհական մրցահարթակում Մելիք Ղուկասյանի գխավորությամբ հանդես կգան 77 կգ քաշային կարգի մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, 85 կգ քաշային Նորայր Ավետիսյանը և 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով այս անգամ կմասնակցի գերծանր քաշային կարգում:

Մեր եռյակը Վրոցլավում լավագույնս հանդես գալու համար այս պահին վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան մարզամշակութային համալիրում: