Հայաստանի հանրային հեռուստատեսության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ողջույն: Ես Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղարն եմ, ուստի այսօրվանից մինչև խաղերի ավարտը իմ էջը կարող եք համարել պաշտոնական լրատվության էջ: 

6 հոգուց բաղկացած մեր խումբն արդեն 1 օր Բաքվում է: Մենք բնակվում ենք խաղերի մարզական ավանում: Մեզ հետ նույն շենքում է  նաև Շվեդիայի հավաքականը, որի կազմում հայ կա: Մեր հարևանությամբ տեղեկայվել են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի և Հունգարիայի հավաքականները:

Այսօր մեզ կմիանան հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիկներն ու մարզիչները:

Խաղերի բացման արարողությունը կկայանա վաղը: Հունիսի 13-ին գորգ դուրս կգա Ռոման Ամոյանը:

Տրամադրությունը մարտական է: Մեր հավաքականը պատրաստ է պայքարի: Սպասեք նորությունների: Բոլորիս մաղթում եմ հաղթանակ»: