Այսօր Բաքվում կայացել է Ամառային Եվրոպական խաղերի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների ժողովը, հայտնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Բոլոր երկրների պատվիրակությունները շնորհակալություն են հայտնել Հայաստանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանին՝ մեր երկրի մասնակցության համար:

Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է նաև Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեին՝ քննարկելու կազմակերպչական հարցեր: