Այսօր Բաքու է մեկնել Հայաստանի մարզական պատվիրակության ևս մի խումբ, որի կազմում էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը, տեղեկանում ենք Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից:

Վաղը՝ Երևանի ժամանակով 19:00-ին կկայանա Առաջին Եվրոպական Ամառային խաղերի բացման հանդիսավոր արաողությունը:

Հայաստանը շքերթին կմասնակցի 7 հոգանոց խմբով, մեր եռագույնը  կտանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը: