Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեկ Բաքվում տեղի ունեցած Ամառային Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողության ամենաուշագրավ պահերը:

Հայաստանի պատվիրակությունը բացման արարողությանը մասնակցել է առանց մարզիկների:

Շքերթին մասնակցել են պատվիրակության ղեկավար ՀԱՕԿ քարտուղար ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Սամվել Գեւորգյանը եւ Էդիկ Սահակյանը, Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը: