Այսօր մարզում է անցկացրել Հրաչյա Բաբայանը, հայտնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: 

Մարզիչ Սեյրան Նիկողոսյանը վստահեցնում է, որ մեր 18 ամյա հրաձիգը շատ լավ մարզավիճակում է:

Հրաչյա Բաբայանը մեդալի համար կպայքարի վաղը: Նա կմասնակցի 10 մետր օդամուղ հրացանով վարժությանը:

Մրցումը կսկսվի Երևանի ժամանակով առավոտյան 8-ին: