Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում երեկ կայացան մարմնամարզուհիների թիմային մրցումները:

Առաջին տեղը գրավեց ՌԴ հավաքականը, որի կազմում  էր նաև հայուհի Սեդա Թութխալյանը:

Մեր հայրենակցուհին և նրա թիմակիցներ Ալիա Մուստաֆինան եւ Վիկտորիա Կոմովան 6 միավորով առաջ անցան խաղերին  երկրորդ կազմով մասնակցող ռումինուհիներից: