Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերի շրջանակներում այսօր շարունակվում է հրաձգության պայքարը:

Հայաստանը ներկայացրնում էր Նորայր Առաքելյանը՝ ատրճանակի 50 մետր մրցաձևում :

Մեր հրագիգը  որակավորման փուլում 6 կրակահերթից վաստակեց 535 միավոր՝ 31 մասնակիցների թվում զբաղեցնելով 28-րդ հորիզոնականը և չնվաճեց եզրափակչի ուղեգիր:

Հիշեցնենք, որ ասօր պայքարի դուրս կգան նաև 60 կգ քաշային բռնցքամարտիկ Սամվել Բարսեղյանը և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: