Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում երեկ խաղային օրն աննախադեպ հաջող անցավ հայկական ակումբների համար: «Ալաշկերտը» և «Շիրակը»  հաղթանակներ տարան Երևանում և Գյումրիում:

Խաղային օրն ամփոփեց «Ուլիսը», որը մրցում էր Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա» ակումբի հետ: 

Խաղը գոլազուրկ ստացվեց. կողմերին չհաջողվեց որևէ գրոհ գոլի վերածել:

Թիմերը դաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Բիրկիրկարա». 16. Հաբեր, 5. Մազետի, 15. Բուկանաց, 6. Ֆենեկ (ավագ), 7. Կամենզուլի, 8. Ագիուս, 19. Զերաֆա 22. Զ. Մուսկատ, 24. Ռ. Մուսկատ, 18.Լիլիու, 11. Պլուտ,

«Ուլիս». Արսեն Բեգլարյան, Իրակլի Չեխիա, Իվան Մամուխանով, Ռադե Դուգալիչ, Կոնստանտին Մորոզով, Լևան Ջարկավա, Դավիդ Խուրցիձե, Իրակլի Գեպերիձե, Նիկա Պիլիև, Արտակ Ալեքսանյան (ավագ),Գեորգի Խուբուա:

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին՝ Երևանում: