Պարզվում է՝ նույնիսկ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը մարդկային թուլություններ ունի:

Ինչպես հիշում եք, շաբաթ օրը «Ռեալը» Ավստրալիայում ընկերական խաղ անցկացրեց իտալական «Ռոմայի» հետ: 

Հադիպման ավարտին Գարեթ Բեյլը փոխանակել է մարզաշապիկը Ֆրանչեսկո Տոտտիի հետ:

Բայց դրանով ամեն բան չէր ավարտվել: Տեսախցիկները ֆիկսել են, թե ինչպես է ուելսցին խնդրում հռոմեացիների մենեջերին, որ Կայսրը ստորագրի իր մարզաշապիկի վրա:

Հիշեցնենք, որ ընկերական հանդիպմանը «Ռոման» 11 մետրանոցներով հաղթեց «Ռեալին»՝ 7:6 հաշվով: