Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է արյան նմուշների վերստուգման արդյունքները:

Նշվում է նաև, որ դրական արդյունք է 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանի մոտ (Stanozolol, Dehydrochlormethyltestosterone (S 1.1 Anabolic agents)):

Տիգրանը ժամանակավորապես հեռացվել է բոլոր կարգի մրցումներին մասնակցելու իրավունքից: Իր և մյուս մարզիկների վերաբերյալ գործեր են հարուցվել:

Դրական արդյունքը հաստատվել է Սարդար Հասանովի (Ադրբեջան) և Սիբել Օզկանի (Թուրքիա) դեպքերում: