Համաշխարհային հակադոպինգային գործալաության (WADA) սպորտսմենների կոմիտեն ցնցված է անկախ հանձնաժողովի եզրակացությունից՝ Ռիչարդ Մակլարենի ղեկավարությամբ։ Վերջինս հայտարարեց, որ ռուսներին պետք է հեռացնել միջազգայի մրցումներից։ Նշենք, որ 10 երկրների ներկայացուցիչներ խնդրագիր էին ներկայացրել ռուսների մասնակցությունը խաղերին արգելելու համար, եթե իհարկե հետաքննության արդյունքները հաստատեն Ռուսաստանի ղեկավարների մասնակցությունը «դոպինգային» սկանդալին։ Ազգային հակադոպինգային կազմակերպության Ինստիտուտի ղեկավար Ջոզեֆ դե Պենսենիրը էլեկտրոնային հաղորդագրության մեջ գրում է. «Շատ հնարավոր է, որ հաշվետվությունը կհաստատի այն, որ սա կդառնա պատմության մեջ ամենահզոր դոպինգային սկանդալը՝ գալով այն եզրակացության, որ Ռուսաստանի ղեկավարությունը ներգրավված է «մաքուր» ատլետների դեմ դավադրությանը։

Եվ սա քննադատություններ է առաջացրել «մաքուր» սպորտ արտահատության համար։ Ռուսական պետական դեմքերը հերքում էին մեղադրանքները՝ անվանելով Արևմուտքի դավադրություն, որը նպատակ ունի սևացնել Ռուսաստանի համբավը։ Իսկ այժմ անհամբերությամբ կսպասենք Ռուսաստանի արձագանքներին։