Ամանորյա տոներին մնացել են հաշված օրեր: Բոլորը շտապում են ուրախացնել իրենց հարազատներին, բարեկամներին և ընկերներին՝ նախապատրաստելով նրանց համար հաճելի անակնկալներ և նվերներ: Այսպիսով, ռադիո «Ավրորա»-ն ցանկանալով շնորհավորել իր բոլոր ունկնդիներին գալիք տոների կապակցությամբ, ընտրեց շնորհավորանքի ուրույն եղանակ:

Արդեն իսկ Երևանում շրջում է «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերության կողմից պատրաստված նոր տոնական ավտոբուս, որը փոխանցում է մեզ ջերմ լիցքեր, խինդ և ուրախություն ռադիո «Ավրորա»-ի կողմից:

«Մոշն Թայմ» (Motion Time) ընկերության և ռադիո «Ավրորա»-ի համագործակցությունը շարունակվում է արդեն 3 տարի: Այս համագործակցությունը եղել է երկկողմանի և փոխադարձ, քանի որ «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը իր մասին տեղեկատվությունը հնչեցրել է նաև «Ավրորա»-ի եթերից: Համագործակցությունը հիմնականում ստացվեց ցուցաբերվող երկկողմանի պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ: