«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Մելքումովի փողոցի, Մալայանի անվ. ակնաբուժարանի և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: