«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան փող. 20-ից-38, Մարգարյան փող. 1-ից-7 համարների, Ալիխանյան Եղբայրներ փողոցի և նրբանցքի, «Մոնթե Մելքոնյան»-ի անվան ռազմամարզական վարժարանի, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: