«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին Արաբկիր վարչական շրջանում առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման ընդհատումների մասին:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 2-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոմիտասի պող. 56, 58, Ն. Տիգրանյան փող. 7 համարների ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Ա. Ավետիսյան փող. 1, Հր. Քոչարի փող. 2, 4, 6, Սունդուկյան փող. 1-ից-24, Բաղրամյան պող. 70-ից-89 համարների, Երզնկյան փողոցի, Կիևյան փող. 18-ից-32 համարների և Կիևյան նրբանցքի, Օրբելի փողոցի Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: