Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, թե մայիսի 12-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում քամու հետևանքով բարդին կոտրվել և ընկել է 3-րդ հարկի պատշգամբի վրա:
Փրկարարները «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ, ծառի կոտրված հատվածն իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք։