Այսօր` ապրիլի 29-ին, Պարի միջազգային օրն է: Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.):

1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:

Տարիներ շարունակ աշխարհով մեկ սփռվող Պարի միջազգային օրվա ուղերձը հեղինակում է պարարվեստի որևէ ականավոր ներկայացուցիչ: 2011-ին այդ պատիվը տրվել է բելգիացի պարուհի Ան Թերեզա Դը Կերսմեկերին, ով, ապրիլի 27-ին այդ ուղերձն ընթերցելուց բացի, Փարիզում միաժամանակ հանդես է եկել մենապարով: